News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տնտեսական հեղափոխությունը պետք է ֆինասավորի Հայաստանի բանկային համակարգը եւ կառավարություն պիտի օգնի, որ բանկային վարկերի տոկոսադրույքները հնարավորինս ցածր լինեն՝ քաղաքացիներին հասանելի լինելու համար: Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա բարձրաձայնեց  քաղաքացիների վարկային գրագիտության խնդիրը եւ նշեց, որ Կենտրոնական բանկի հետ ցանկանում են իրազեկման ծրագրեր իրականացնել. «Մենք երեւույթներ ունենք, մարդը գյուղվարկ է վերցնում, ենթադրենք, ջիպ առնում, հաջորդ օրը խփում պատին եւ դրանով ամբողջ պատմությունը ավարտվում է: Կամ բիզնես վարկերով հարսանիք են անում: Շատ կարեւոր է ֆինասական գրագիտության բարձրացումը, որպեսզի մարդը հասկանա՝ ինչ է նշանակում, երբ ինքը բանկի հետ հարաբերությունների մեջ մտավ, ինչ կանոններ պիտի պահի եւ ինչ ռիսկեր են առաջանում, որոնք ինքը պիտի կառավարի»:

Նա նշեց նաեւ, որ այսօր բանկային համակարգում կա պոզիտիվ ֆենոմեն՝ խոսքն ավելի ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման մասին է. «Մարդն ունի բարձր տոկոսով վարկ, ուրիշ բանկ իրեն հրավիրում, ասում է՝ արի, ես քեզ վարկ տամ, դու տար քո բանկի վարկը փակի, իսկ ես քեզ առաջարկում եմ ավելի ցածր տոկոս: Սա նշանակո՞ւմ է, որ վարկային բեռը նվազեց, իհարկե, նշանակում է»:

Ըստ Փաշինյանի՝ ընդհանուր բանկային տոկոսները Հայաստանում շարունակաբար նվազելու են, իսկ կառավորթյունը շարունակելու է իրականացնել սուբսիդավորման ծրագրեր՝ գյուղվարկերի, ուսանողական եւ հիփոթեքային վարկերի բնագավառում:

Ինչ վերաբերում է միկրոբիզնեսին, ապա վարչապետը նշեց, որ դրա ֆինասավորման համար 10 մլրդ դրամանոց վարկային նոր պորտֆել է ստեղծվելու՝ ֆինասավորելու համար այն մարդկանց, ովքեր զրոյից բիզնես են ուզում ստեղծել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ