News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մինչեւ հիմա Հայաստանում ներդրում ասելով ինչ են հասկացել. սովորաբար կառավարությունում եւ ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը, եւ երբ ներդրում են ասել, ասել են՝ հիմա ո՞նց պիտի ներդրում բերենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս ախպերներ ենք, ունենք ուրիշ լավ ախպերներ եւ կան ախպոր ախպերներ: Հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի: Ոնց ենք բերելու ներդրում. Պետք է ամեն մեկս ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան ըլնի:

Ինչի Հայաստանում պատահական մարդ ներդրում է արե՞լ: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք: Մենք դաշտ ենք ստեղծում, որ թե թե ախպերները լինեն տնտեսության ակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա իրենք չեն ասում՝ մեզ մոտ հարկը 36 տոկոս է, բայց քանի որ դու մեր ախպոր ախպերն ես, կգաս, քեզ կդասավորենք. «Մենք ասում ենք՝ բոլորի համար հարկն իջեցնում դարձնում ենք համահարթ 23 տոկոս: Սա ուղերձ է պոտենցիալ ներդրողին: Մենք պարզեցնում ենք կարգավորումները, ստեղծում ենք կոռուպցիայից զերծ կարգավորումներ:  Մի հատ էլ ստեղծում ենք ներդրումային հիմնադրամ, կգնաք էնտեղ, մի հատ բոլորի համար ախպեր նստած կլինի, բոլոր հարցերը կլուծի հավասարապես»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ