News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տնտեսական հեղափոխության հաղթանակը բոլորինս է, իսկ պարտության պատասխանատուն դուք եք մնալու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Կառավարության ծրագրի հիմքում դուք ազատ խաղացողի տեսլականն եք դրել:

Տնտեսական հեղափոխություն իրականացնելու պարագայում խիստ ռիսկային է խաղի կանոնների որ հստակությունը: Ինչո՞ւ եք կառավարության ծրագրում նշել տնտեսական աճի 5 տոկոսի մասին: Առաջարկում եմ 5 տոկոս աճը հանել ծրագրից, որովհետեւ ձերը թռիչքի հեղափոխություն է եւ պետք չի նման թիվ նշվի:

ՀՆԱ 43-45 տոկոս արտահանման ցուցանիշը հեղափոխական է, բայց 5 տոկոս տնտեսական աճը ամենեւին հեղափոխական չէ: Կցանկանայի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն տեսնել, մեր ծրագրում կարծես պասիվ, սպասողական, հայեցողական մոտեցումները շատ են»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է ներդրում անել, որ արդյունք ստանաս, միայն ազատ թողնելով ոչինչ չի ստացվի:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության խնդիրը արտահանումը խթանելն է. «Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք անընդհատ խնդիր ենք ունենալու: Ենթադրենք, մարդիկ սկսում են խոզաբուծությամբ զբաղվել, երբ խոզի միսը շուկայում ավելանում է, գինն ընկնում է, մարդիկ չեն կարողանում իրենց ներդրած փողը հանել, սնանկանում են: Իսկ երբ համատարած սնանկանում են, խոզի մսի գները բնականաբար սկսում են աճել եւ էլի բոլորը ոգեւորված սկսում են խոզ պահել:

Հիմա հստակ է, որ ոչխարաբուծությունը շատ մրցակցային ճյուղ է, որովհետեւ այսօր ՀՀ-ից ոչխարի միս արտահանելու համար ՌԴ-ից ոչխար են ներմուծում: Մեր խնդիրը արտահանումը խթանելն է, որ նման խնդիրների առաջ չկանգնենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ