News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում։ Այս մասին տեղեկացնում է Trend-ը։

Շամախիի շրջանի Ղուշչու գյուղի ներկայացուցիչ Բաշիր Բահրամովը տեղեկացրել է, որ ժայթքումը տեղի է ունեցել բնակավայրից 150 մետր հեռավորության վրա։ Արտանետման բարձրությունը հասել է մոտ 4-5 մետրի։ Արտանետվածքը տարածվել է 1000-1500 մետր պարագծով։ Ներկայում ժայթքումը դադարել է, բայց էպիկենտրոնում պրոցեսը դեռ շարունակվում է։ Հիշեցնենք, որ ցեխային հրաբուխն այս նույն տարածքում ժայթքել է նաեւ անցյալ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ