News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 23:50-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք հեմոպերիտոներում, հեմոռագիկ շոկ, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքեր, գլխի մազածածկ հատվածի, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչը՝ ծնված 1971թ.:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1969թ.:

Նախնական քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գյումրու 49-ամյա բնակիչը եւ Ախուրյան գյուղի 47-ամյա բնակիչը վերջինիս տանը ճաշել են միասին եւ ալկոհոլ օգտագործել, որի ժամանակ նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում 49-ամյա տղամարդը ձեռքերով հարվածել է տանտիրոջը, որից հետո իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Քրեական գործով Ախուրյան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի պահին տուժողի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, կատարվել է խուզարկություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ