News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի նախատեսում մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա ծրագիրը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում նա անուղղակիորեն նշել էր մարտական գործողություններին  հայ զինվորների մասնակցության մասին։

Վարչապետը հավաստիացրել է, որ Սիրիայում հայ զինվորականները գտնվում են բացառապես մարդասիրական առաքելությամբ։ «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։ Բայց մենք նման պլաններ չունենք»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ Տոնոյանի հայտարարությունը տառացիորեն հնչել է հետեւյալ կերպ. «Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եւ եթե անհրաժեշտություն լինի նաեւ ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա եւս կանի օրենքի տառին համապատասխան»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8-ին տեղեկացրել էր, որ հայ մասնագետների խումբը՝ 83 մարդուց կազմված, մեկնել է Սիրիա։ Խմբում ներառված են մարդասիրական ականազերծման մասնագետներ, բուժանձնակազմ եւ հենց մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադ։ Մարդասիրական զորակազմի Սիրիա ուղարկվելու մասին հայտարարվել էր անցած տարվա աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ