News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը չորեքշաբթի կտեւի մի ամբողջ օր, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում, չորեքշաբթի։ Նախագահները կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները։

«Ժամանակի մեծ մասը նախագահները կլինեն երկուսով՝ անհրաժեշտության դեպքում խոսակցությանը հաղորդակից դարձնելով պրոֆիլային ղեկավարներին։ Շփումը նախատեսվում է փաստորեն ամբողջ օրվա համար, ընդ որում՝ մենք արդեն հայտարարել ենք, որ այն չի սահմանափակվի մեկ օրով։ Արդեն ծրագրված է, որ, այսպես, թե այնպես, Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը կշարունակվի վաղը եւ անգամ վաղը չէ մյուս օրը»,- չորեքշաբթի ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ, բացի այդ, նախատեսված է կարճ խորհրդակցություն բելառուսական եւ ռուսական պատվիրակությունների մասնակցությամբ, որի կազմում կլինեն ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ