News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որեւէ արհամարհանքի մոտիվացիա չունեմ ԱԺ-ի ու ցանկացած պատգամավորի նկատմամբ եւ չեմ պատկերացնում, թե ինչու է այդպիսի  գնահատական տրվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե պատմության մեջ առաջին անգամ է, որ կառավարության ծրագիրը ԱԺ բերելուց առաջ այն չի քննարկվում խմբակցությունների հետ, մինչդեռ անխկինում եղել է նման ավանդույթ, նաեւ դա ակնհայտ արհամարհանք է ԱԺ-ի հանդեպ:

«Նախ վստահ չեմ, որ ինձ հայտնի է այդպիսի ավանդույթ: ընթացակարգային իմաստով եւս վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կա, որը պարտադիր է: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, բայց հետեւություն անել, որ դրա մեջ արհամարհանք կա, կարծում եմ՝ առնվազն չափազանցված է: Ես համենայնդեպս, որպես կառավարությունը ներկայացնող անձ, չունեմ որեւէ մոտիվացիա ունենալ ոչ հարգալից վերաբերմունք ԱԺ-ի որեւէ պատգամավորի նկատմամբ: Չեմ պատկերացնում, թե ինչու է այդպիսի  գնահատական տրվում: Իսկ սա ի՞նչ վատ ձեւաչափ է քննարկման համար: Կարծում եմ՝ նորմալ քննարկվում է, բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

Դիտարկմանը, որ նման ձեւաչափի պարագայում հնարավոր չէ կառավարության ծրագրում փոփոխությունների հասնել, այն կապ պետք է ընդունվի, կամ մերժվի, ֆինանսների նախարարն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը կառավարության ծրագրի մասին է, որի պատասխանատուն կառավարությունն է: չի կարող լինել իրավիճակ, երբ ընդդիմությունն իրավունք ունենա փոխել ծրագիրը, բայց պատասխանատուն մնա կառավարությունը: Դա կառաջացնի խզում իրավասության եւ պատասխանատվության միջեւ: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, դա բացարձակապես նույնը չէ, ինչ ծրագիր փոխելը: Ոչ թե ծրագիրը փոխելն է վերահսկողություն, այլ այդ ծրագրի կատարումը վերահսկելը: Ընդ որում այդ վերահսկողությունը ցանկացած ձեւաչափով չէ, այլ կարգավորումների շրջանակում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ