News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարարին հրապարակային բանավեճի եմ հրավիրում: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ , էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այդ պաշտոնում  ՀՅԴ ներկայացուցչի երկարատեւ պաշտոնավարման ընթացքում ոլորտը վատ վիճակում է հայտնվել:

Մինասյանի խոսքով՝ նոր մոտեցումների կիրառումը չպետք է իրականացվի ավանդույթներից հրաժարվելու ֆոնին, ուստի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ազգային արժեքների ոտնահարումից:

«Առաջին անգամ Կրթության մասին օրենքն ընդունվել է 1999-ին ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ, երբ նա ԿԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Այնուհետ, կրթության ոլորտում էլեկտրոնային համակարգ ներդրվեց, չինական դպրոց բացվեց, վերանայվեց  «Բարձրագույն կրթության մասին» օրենքը: Իսկ այսօր Կառավարության ծրագրում բացակայում են անգամ հայրենասիարական դաստիարակության մասին դրույթները: Ավելին՝ խոսակցություններ են գնում ուսումնական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, ազգային բաղադրիչը մասնատվում է՝ դա պայմանավորելով մարդու համընդհանուր իրավունքներով եւ մոռանալով, որ մարդու իրավունքներն ազգային պատկանելիություն ունեն: Եթե մարդը ազգային համոզմունքներ չունի, ապա նա չի կարող նաեւ մարդու իրավունքների հետւորդ լինել», - նշեց նա:

Արծվիկ Մինասյան ընդգծեց, որ չնայած նրան, որ նախարարի խոսքերը կոռեկտ չեն, ՀՅԴ-ում այնուամենայնիվ պատրաստ են նրա հետ բանավիճել: «Այս հրավերը կարոь է վերաբերել նաեւ Կառավարության մյուս անդամներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին: Մենք պատրաստ ենք հրապարակային բանավեճեր անցկացնել եւ ապացուցել մեր դիրքորոշումների ճշմարտացիությունը», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ