News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է 2040 թվականին մշակի մանեւրային եւ կատարելագործված միջուկային մարտագլխիկներ, հակառակ դեպքում Վաշինգթոնը ենթակա է պոտենցիալ հակառակորդների տեխնոլոգիական մշակումներից հետ մնալու վտանգին, նախազգուշացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ  Պիտեր Ֆենտան, որը զբաղվում է միջուկային հարցերով, հայտնում է Defense News-ը:

Միջուկային զինանոցի ապագան միջուկային արկերի ոլորտում պետք է կառուցվի ինովացիաների վրա, այսինքն՝ անհրաժեշտ է հեռանալ դրանք հասցնելու համակարգերի վրա Պենտագոնի ավանդական շեշտադրումից, հավաստիացրել է Ֆենտան:

Պենտագոնի պաշտոնյայի խոսքով՝ պոտենցիալ հակառակորդները իրենց պաշտպանական հնարավորությունները թարմացնում են այնպիսի տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսին արհեստական ինտելեկտն է, սա ընդամենը 10 տարի առաջ գիտական ֆանտաստիկա էր թվում: Անհնար է կանխատեսել, թե հակառակորդների զինանոցը 2040 թվականին ինչպիսին կլինի, էլ չենք խոսում 2092 թվականի մասին, եզրափակել է Ֆենտան:

Միջուկային մարտագլխիկների արդիականացման ընթացիկ ծրագրերը տարածվում են մինչեւ 2092 թվական: Պենտագոնում հավելել են, որ հաջող իրականացման համար անհրաժեշտ են թարմացումներ, որոնք թույլ կտան նոր տեխնոլոգիաներն ինտեգրել ծրագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ