News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարից Լոս Անջելեսում կարգելեն բնական մորթուց մուշտակների, ինչպես նաեւ այլ մորթյա արտադրանքի վաճառքը: Քվեարկության արդյունքում նման որոշմանն աջակցել է  քաղաքային խորհրդի անդամների մեծամասնությունը, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Վաճառքի արգելքը կտարածվի նոր մորթյա արտադրանքի վրա, ինչպես նաեւ կաշվե իրերի, գլխարկների եւ կոշիկի վրա, եթե դրանք բնական մորթի են պարունակում: Դրանից բացի, քաղաքում կարգելեն զբաղվել նման արտադրանքի արտադրությամբ: Ընդ որում՝ նախկինում արտադրված մորթյա հագուստը հնարավոր է գնել այդ ապրանքների խանութներում:

Կենդանիների պաշտպանները ողջունել են Լոս Անջելեսում ընդունված նոր օրենքը: Ավելի վաղ համանման որոշումներ էին ընդունել Սան Ֆրանցիսկոյում, Բերքլիում եւ Արեւմտյան Հոլիվուդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ