News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կողմ քվեարկություն ստանալը ինքնանպատակ չէ. պատրա՞ստ ենք արդյոք ցանկացած գնով վաստակել կողմ քվեարկությունը, իհարկե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, որ եթե ծրագրում դրվեն հստակ ժամկետներ ու մեխանիզմներ, իրենք կողմ կքվեարկեն:

«Եթե կան ռացիոնալ առաջարկներ, որոնք հնարավոր է իրենց տեղը գտնեն, դրան կողմ ենք»,-ասաց նա:

Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք ընդդիմության կողմից եղել են ռացիոնալ առաջարկներ, որոնք ընդունելի են իրենց համար. «Մենք մինչեւ հիմա ինչը ռացիոնալ ենք համարել, ծրագրում արդեն ներառել ենք: Հիմա ցանկացած փոփոխությունը ռիսկ ունի, որ այն գործընթացը, որ նախորդել է ծրագրի ձեւավորմանը, կսկսի գնահատվել որպես ինքնանպատակ: Օրինակ, շատ քննարկվեց Հարկային օրենսգիրքը, հիմա մենք իհարկե Հարկային օրենսգրքում չենք պատրաստվում որեւէ բան փոխել, հատկապես ծրագրի մեջ, որովհետեւ ծրագրի մեջ հարկային օրենսգիրք չկա: Ծրագրի մեջ կա, որ հարկային համակարգը կլինի էսպիսին: Հիմա էդ «էսպիսին» լինելու ճանապարհը նաեւ կարգավորումներն են, որը կգա, կքննարկվի, ըստ դրա որոշումներ կկայացվեն»:

Ճշտող հարցին, թե կառավարությունը ունի՞ կամք ընդդիմության կողմից որոշ առաջարկներ ընդգրկի կառավարության ծրագրում, Ջանջուղազյանը պատասխանեց. «Ձեր հարցը նշանակում է՝ կառավարությունը պատրա՞ստ է իշխանության պատասխանատվությունը հանձնել ընդդիմությանը, թե ոչ, նույնիսկ մասնակիորեն: Եթե կառավարությունը նպատակահարմար է գտել ներկայացնել այսպիսի ծրագիր: Հիմա եթե ընդդիմությունն առաջարկում է այլ բան, հիմա ընդդիմությունն այդ ծրագրի պատասխանատո՞ւն է, թե ոչ: Պետք է այս հարցի պատասխանն ունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ