News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ ասել, որ ուրախ է հերթական անգամ լինել հանրապետության կարեւորագույն հանգույցներից մեկում՝ Շիրակի մարզում։

«Մարզի մարդկային ռեսուրսների եւ աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքում այն հնարավոր լինի առաջիկայում վերածել երկրի առանցքային տնտեսական կենտրոններից մեկը»,-համոզմունք է հայտնել նախարարը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։ Ներկայացնելով նորանշանակ մարզպետին, նախարարը բարձր է գնահատել վերջինիս նախկինում ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը եւ վստահեցրել, որ լավ շիրակցու, լավ գյումրեցու իր նվիրումով Տիգրան Պետրոսյանին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը։ Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով Տիգրան Պետրոսյանին մարզպետի պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին անցնելու կապակցությամբ՝ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր շիրակցու, գյումրեցու համար մարզը ղեկավարելը մեծ պատիվ է:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաեւ նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։

Իր հերթին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ նախարար Սուրեն Պապիկյանին ցուցաբերած վստահության համար եւ ընդգծել, որ իր համար առաքելություն է մարզում առկա անօթեւանության եւ աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու  զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։

Տպել
Ամենաշատ