News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե խոսվում է աշխատավարձերը բարձրացնելու եւ հարկերն իջեցնելու մասին, կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչի՞ հաշվին ենք պատրաստվում այդ ճեղքը լրացնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Դիտարկմանը, թե դա գուցե հնարավոր է անել աստղաբաշխական պարգեւավճարներ չվճարելու հաշվին, Ջանջուղազյանն արձագանքեց. «Պարգեւավճարն ու աշխատավարձը մեկ ընդհանուրի մաս են: Եթե պարգեւավճար չտալով դուք ունենալու եք դրան համապատասխան որակի աշխատանք, դուք պետք է ընտրեք՝ ունենալ էդ որակի աշխատանք, թե՞ չունենալ ցածր որակի աշխատանք եւ դրան համարժեք վարձատրություն: Եթե աշխատանքի շուկայում գործատուն այդպիսի աշխատավարձ է առաջարկում, դա մեր աշխատուժի շուկային համապատասխան վարձատրության համակարգն է»:

Հարցին, թե այսինքն եթե դուք պարգեւավճար չստանայիք, ավելի պակա՞ս արդյունավետ էիք աշխատելու, ֆինանսների նախարարն արձագանքեց. «Հնարավոր է՝ ընդհանրապես մտածեի, որ ուրիշ բանով պետք է զբաղվեմ: Ավելի լավ է մարդը հասարակական հիմունքներով աշխատի, եթե ունի դրա հնարավորությունը, բայց դա կվերածվի ոչ թե աշխատանքի, այլ հոբբիի, քան ցածր աշխատավարձով»:

Լրագրողները նկատեցին, որ վարչապետը եւս հայտարարել է, որ պարգեւավճարները նվազելու են, այսինքն աշխատանքի արդյունավետությունն էլ է նվազելո՞ւ:

Սրան Ջանջուղազյանն արձագանքեց, որ վարձատրությունը պետք է լինի կատարված աշխատանքին համարժեք, այդպես էլ չնշելով, թե որն է համարժեքը:

Տպել
Ամենաշատ