News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այս փուլում Կառավարությունը որոշել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից հանել վիճելի հոդվածը:  Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող  հարցին: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել:

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ», – խոստովանեց Փաշինյանը՝ հասարակության քննադատության ալիքի ներքո նորից հրաժարվելով իր որոշումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն…
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող…
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Ամենաշատ