News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անկեղծ եթե լինեմ, այս 2 օրերի հարցուպատասխանից, ինչպես նաեւ ելույթներից մի բան հասկացա, որ բովանդակային քննարկումներ չծավալվեցին եւ չեն ծավալվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան ԱՎինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության ծրագրքի քննարկումներին:

«Ես կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ էս ֆորմատով չեմ լսել: Այսինքն խոսվում էր կոնցեպտուալ խնդրի մասին, ինչո՞ւ թիվ չկա եւ այլն: Այն ինչ գրված էր հենց տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության բարձրացման առումով, արտահանման ճյուղերի ուժեղացման առումով, նման բովանդակային քննարկում տեղի չունեցավ, որի համար ես ցավում եմ, եւ կցանկանայի, որ մենք վերադառնայինք կառուցողական դաշտ եւ նման հարցեր քննարկեինք»,-հայտարարեց Ավինյանը:

Դիտարկմանը, որ նախկինում նախքան կառավարության ծրագիրը ԱԺ բերելը քննարկումներ են ծավալվել խմբակցությունների հետ, Ավինյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչ ավանդույթներ են եղել հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է  քսանօրյա ժամկետում: Սրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը, ոչ թե Ազգային ժողովը, հետեւապես կառավարությունը, այո, պատրաստ է քննարկել առաջարկներ, բայց այնուամենայնիվ սա կառավարության ծրագիրն է, ոչ թե Ազգային ժողովի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ