News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս ամբիոնից մեզ 2 օր շարունակ բացատրում էին, որ Հայաստանի քաղաքացին կդառնա երկրում տնտեսական հեղափոխության պիոները: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում՝ նա հարց տվեց, թե այդ դեպքում ո՞րն է լինելու կառավարության գործառույթը: «Թվային ցուցանիշները մեր քմահաճույքը չեն: Բայց կառավարությունը դրանցով հաշվետու է լինում ժողովրդի առաջ: Ես հասկացա, թե ինչու չկան «ճանապարհային քարտեզ» եւ գործիքներ. պարզվում է, որ ամեն ինչ կախված է քաղաքացիների գենետիկ կոդից, այն բանից, թե քաղաքացին արդյոք պատրա՞ստ է փոխել իր տնտեսական վարքագիծը: Համաձայն եմ, որ կառավարությունը դա չի կարող կանխագուշակել, քանի որ դա արդեն էզոթերիկայի ոլորտից է»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ ներկայացված ծրագիրը չունի ռազմավարական եւ հայեցակարգային հիմքեր ու չի պատասխանում ամենակարեւոր հարցին՝ Հայաստանն առաջիկա 5 տարիներին ինչպիսի տնտեսական մոդել է ունենալու:

Պատգամավորը շեշտեց, որ հարցը, թե ով է պատասխանատվություն կրելու Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացման համար, շարունակում է օդում կախված մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ