News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը եւ ԵՄ Խորհուրդը նախապես համաձայնեցրել են գազային հրահանգներում կատարվող ուղղումները, հայտնում են ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունից: Փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրը հիմա կփոխանցեն ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներին հաստատելու համար, այն պետք է քվեարկության դրվի նաեւ Եվրախորհրդարանում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ռումինիայի էներգետիկայի նախարար Անտոն Անտոնի խոսքով (հունվարի 1-ից այս երկիրն է նախագահում ԵՄ Խորհրդում), համաձայնագիրը «լրացնում է էներգետիկայի ոլորտում ԵՄ օրենսդրության բացը եւ ապահովում է ԵՄ ամբողջ տարածքում Էներգետիկ միության կանոնների հետեւողական պահպանումը»:

Եվրահանձնաժողովը 2017 թվականի նոյեմբերին էր առաջարկել գազային հրահանգներում ուղղումներ կատարել: Ուղղումների համաձայն՝ Երրորդ էներգափաթեթի պահանջները (արգելում է համատեղել գազի վաճառքի եւ փոխադրման գործունեությունը) պետք է տարածվեն երրորդ երկրներից ԵՄ-ով անցնող  գազատարների վրա: Այսպիսի նախագծերին է վերաբերում նաեւ «Հյուսիսային հոսք-2»-ը, որի շինարարությունն արգելափակվել էր:

Բրյուսելում փետրվարի 8-ին տեղի է ունեցել հրահանգների նորմերի խստացման հարցերով քվեարկությունը: Սակայն ԵՄ մշտական ներկայացուցիչների խորհրդակցուևթյան ժամանակ Գերմանիան եւ Ֆրանսիան փոխզիջում են առաջարկել: Ուղղումների մեղմացված տարբերակը նախատեսում է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը չի արգելափակվի, սակայն հետագայում խողովակատարին ներկայացվող պահանջները կարող են խստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ