News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանացիների կեսից ավելին (56 տոկոս) կարծում է, որ Երկրագնդում խաղաղության համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է ԱՄՆ-ն: Այս մասին վկայում են հետազոտության տվյալները, որը Ռազմավարության եւ բարձրագույն ղեկավարության կենտրոնի պատվերով անցկացրել է Allensbach սոցիոլոգիական ինստիտուտը: Հարցման արդյունքներից ակնհայտ է, որ Գերմանիայի քաղաքացիների համար գոյություն ունի կենտրոնական գործոն, որը նրանց վախն է հարուցում, եւ դա ԱՄՆ-ն է՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, պարզաբանել է Կենտրոնի պրոֆեսոր Կլաուս Շվայնսբերգը, փոխանցում է DW-ն: 

Հետազոտության համաձայն՝ Գերմանիայի բնակիչները սպառնալիք են համարում նաեւ Հյուսիսային Կորեան (45 տոկոս), Թուրքիան (42 տոկոս) եւ Ռուսաստանը (41 տոկոս): Ընդ որում՝ Գերմանիայի արեւելքում ՌԴ-ին վտանգավոր պետություն է համարում բնակչության քառորդ մասից քիչը (21 տոկոս), մինչդեռ երկրի արեւմուտքում այսպիսի կարծիքի է բնակիչների գրեթե կեսը (45 տոկոս): Արեւելյան գերմանացիները նաեւ ավելի մեծ վախ ունեն ԱՄՆ-ից, քան Արեւմտյան Գերմանիայում բնակվողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ