News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ եւ բավարար սնունդ` կենսաբանների եւ կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:

Կովկասյան հովազի եւ վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարեւոր փաստեր են՝ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու եւ գնահատելու համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում մեր երկրում բնության եւ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիների՝ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների եւ աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարեւոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների եւ մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը: Այս առումով էապես կարեւորվում է համագործակցությունը թե՛ պետական մասշտաբով՝ Բնապահպանության նախարարության հետ, թե՛ միջազգային գործընկերներների հետ, եւ թե՛ ներքին շրջանակներում՝ բնապահպանական տարբեր հիմնադրամների միջեւ:

Հովազի պահպանման գործում էական դեր ունեն հեռավոր, այդ թվում՝ սահմանային համայնքները: Կենդանու այս տեսակը գտնվում է մշտական միգրացիայի ու տեղաշարժի մեջ: Կովկասյան հովազը մեկ օրում կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր: Նրա պահպանման կարեւորությունն ու նշանակությունը գիտակցող համայնքները կարող են անգնահատելի աջակցություն ցույց տալ կենդանու պահպանության հարցում:

Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է   դարձել՝ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո (ֆոտո)
Ընդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ...
Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել (ֆոտո)
Ընթացիկ տարում, միայն Արարատի մարզում աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Ջրահովիտում բնակություն հաստատած Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է...
Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր (ֆոտո)
Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան..
Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում (ֆոտո)
Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը…
Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
Արդեն 14 տարի, աուտիզմ ունեցող երեխաներին օգտակար լինելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին...
Ամանորին` նոր սմարթֆոն, 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ