News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 5 դպրոցների աշակերտներ այցելեցին Հայաստանում Beeline-ի գրասենյակ եւ հանդիպեցին ընկերության Գլխավոր տնօրենին։

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների գիտելիքները  եւ պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների եւ աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

Beeline-ը համագործակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ՝ աշխատաշուկայի պահանջները ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում ճիշտ ձեւակերպելու եւ կրթական համակարգին ներկայացնելու համար: Երկու կազմակերպությունները միասին այս ծրագրի շրջանակում, առավելապես կենտրոնացել են երիտասարդների կարիերայի պլանավորման վրա:

«Beeline-ի հետ համագործակցության ծրագիրը հատկապես կարեւորել է երիտասարդների ներգրավումը տնտեսության կարեւոր ճյուղերում՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ճանապարհով: Մասնավորապես հարկ եմ համարում նշել, որ երիտասարդները ՀՀ-ում ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ, կապի եւ ճարտարագիտության ոլորտների նկատմամբ: Այցելության շրջանակում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Beeline-ի գործունեությանը, կառավարչական եւ գործառույթների արդյունավետ մեթոդներին», - նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Beeline-ն իր սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է համարում երիտասարդներին ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը։ Վստահ ենք, որ կարող ենք օգնել երիտասարդներին իրենց ներուժը բացահայտել եւ ճիշտ մասնագիտություն ընտրել՝ հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։ Հուսով եմ, այս այցը եւ մեր ընկերության հետ ծանոթությունը նույնպես օգտակար կլինի մեր երիտասարդների համար, եւ կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ եւ երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից 2018թ-ի դեկտեմբերից սկսած այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Շենգավիթում. Նա նաև ընդլայնել է ցանցը այդ համայնքում
Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր...
«ՄՏՍ Հայաստանը» դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար
«ՄՏՍ Հայաստան»-ը հանձնաժողով է դիմել հունվարի 26–ին, այս պահին դիմումը քննարկման փուլում է…
Մարտի 7-ին 6 ժամով թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից...
Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով...
ՀՌՀ-ի եւ արգենտինական ENACOM-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի...
EWC Հայաստան 2022-ի ազգային հաղթող HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է...
Ամենաշատ