Եվրոպական խորհրդարանը հաստատել է Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը Բրյուսելը հույս ունի օգտագործել որպես օրինակ Հարավարեւելյան Ասիայում հետագա գործարքների համար, գրում է AP-ն:
Օրենսդիր մարմինը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել գործարքին եւ այն ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո:
Գործարքի շրջանակում երկու կողմերը առաջիկա 5 տարում աստիճանաբար կչեղարկեն ապրանքների եւ ծառայությունների մաքսատուրքերը: