News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հարկավոր է մանրամասնել տնտեսական հեղափոխություն ձեւակերպումը, քանի որ այդ հասկացությունը տարբեր կերպ է ընկալվում: Փետրվարի 13-ին Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Ըստ պատգամավորի՝ նրանք բացառիկ հնարավարություն ունեն Հայաստանում մարդկանց ստեղծարար ուժը տնտեսական աճի գործոնի վերածելու:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ տնտեսական աճի շարժիչ ուժ է ոչ թե կապիտալը, այլ մարդկանց ստեղծարար ուժը: Հեղափոխությունը հենց դրանում  է», -պարզաբանեց Կարապետյանը: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր գործիչները պետք է լրացուցիչ ուղիներ մատնանշեն, որպեսզի օգնեն հասկանալ, թե ինչպես եւ որ ոլորտներում կարելի է օգտագործել այդ ստեղծարար ուժը:

«Պետք է հասկանալ, ինչպես անել, որ մարդիկ ավելի լավ եւ շատ աշխատեն, հաճույքով անեն այդ աշխատանքը, սիրեն այդ աշխատանքը, իսկ մենք, վերջիվերջո՝ մեր աշխատանքը, քանի որ եթե նկատել եք, այս դահլիճում օրը տխուր է անցնում: Չկան ժպիտներ, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքը հաճույքով չենք անում: Մենք պետք է հաճույք ստանանք մեր աշխատանքից:

Մենք պետք է վերափոխենք այս իրավիճակը եւ դուրս գանք դրանից», -ասաց պատգամավորը: Հայտարարությունը դահլիճում ծիծաղով ընդունվեց, մինչդեռ Կարապետյանը փիլիսոփայական մոտեցմամբ շարունակեց պատգամավորներին բացատրել կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ ժողովրդի հետ պետք է ժպիտով խոսել եւ ծրագրի էությունը նույնպես ժպիտով ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ