News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կյանքից վաղաժամ հեռացել է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանը:

Համլետ Թամազյանը ծնվել է 1947թ. մայիսի 1-ին Հայկական ԽՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, բանվորի ընտանիքում:

Նա 231 գիտական աշխատության, այդ թվում 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ է: Պրոֆեսոր Թամազյանը 8 դոկտորական ատենախոսության եւ 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար է: Նրա ղեկավարությամբ 108 կլինիկական օրդինատորներ եւ ասպիրանտներ ստացել են իրենց հետդիպլոմային կրթությունը:

Բժշկական գիտությունը զարգացնելու եւ կադրեր պատրաստելու գործում ձեռք բերած հաջողությունների, բազմակողմանի եւ բեղմնավոր գործունեության, Սպիտակի երկրաշարժից տուժածներին վիրաբուժական բարձրորակ օգնություն ցույց տալու համար պրոֆեսոր Համլետ Թամազյանը պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով եւ «Պատվոգրով» (1989թ.): Արցախի պատերազմական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների վիրաբուժական օգնությունը բարձր որակով կազմակերպելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանով պարգեւատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով (2000թ.):

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

2003թ. Լոռու եւ Տավուշի մարզերի ազգաբնակչության գերակշռող մասի ձայներով մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:

Ամուսնացած էր: Ունի 2 զավակ եւ 5 թոռնիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ