News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարություններին, կարծում եմ,  Հայաստանի արտգործանախարարությունը կպատասխանի: Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով  83 անձից բաղկացած հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու հարցով ԱՄՆ դիրքորոշումը:

Նրա կարծիքով՝ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, սակայն Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը, որի մի մաս է նաեւ հայկական համայնքը, բարոյական տեսանկյունից «անխոցելի է» եւ չի կարող շահարկումների պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը բացասաբար է արձագանքել 83 անձից բաղկացած հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու մտադրությանը եւ ընդգծել, որ չի աջակցում հայ մասնագետների մասնակցությունը Սիրիայի զինված ուժերի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ դեմ է այդ առաքելության շրջանակներում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ