News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ալավերդու բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանից. «Մեզ մարզպետն է այցելել, փոխանցել է, որ կառավարության ներկայացուցիչները ուրբաթ օրը կայցելեն Ալավերդի, սակայն մենք չենք բացելու երկաթգիծը, եթե ուզենային, այսօր էլ կգային»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ պատրաստ են օր ու գիշեր շարունակել իրենց բողոքի ակցիան, մինչև հարցը լուծում չստանա:

Նշենք, որ այսօր առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և քաղաքի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիշը՝ պահանջելով, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը չդադարեցնի իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:

Նամակում մասնավորապես նշված էր. «Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»:

Ստորագրահավաքին մասնակցել էր 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ