News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը, ինչպես սպասվում է, կհանդիպեն հաջորդ ամիս, հայտարարել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը՝ տեղեկացրել է Reuters-ը։

Ներկայում երկու երկրների ղեկավարների ներկայացուցիչները բանակցություններ են անցկացնում Պեկինում՝ փորձելով մինչեւ մարտի սկիզբը հասնել առեւտրային համաձայնության՝ հակառակ դեպքում մարտի 2-ին ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կսահմանի չինական ապրանքների վրա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News-ին հայտնել է, որ նախագահ Թրամփը դիտարկում է վերը նշված վերջնաժամկետի հետ կապված բազմաթիվ տարբերակներ։ Նա նշել է, որ վերջնական համաձայնագիրը կախված է Թրամփի եւ Ցզինպինի հանդիպումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ