News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեհաստանը ԱՄՆ-ի հետ 20 HIMARS ամերիկյան հրթիռահրետանային համակարգերի մատակարարման մասին պայմանագիր է կնքել: Գործարքը  կնքվել է Վարշավայում՝ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ամերիկյան համաժողովից առաջ, գրում է DW-ն:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոր համակարգերի ձեռքբերումը ոչ միայն իր երկրի, այլեւ ամբողջ Արեւելյան Եվրոպայի պաշտպանական ուժի ամրապնդում է անվանել, ասվում է Լեհաստանի ՊՆ-ի Twitter-ի էջում:

Պայամանգրի սոտրագրմանը ներկա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վարշավային հավաստիացրել է Վաշինգտոնի ռազմական աջակցության հարցում: HIMARS համակարգերի բոլոր բաղադրիչների մատակարարումը կավարտվի մինչեւ 2023 թվականը: Գործարքի արժեքը կազմել է 414 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ