News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը ծրագրում է գործարկել նորությունների ընթերցման ծառայություն, որին օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ միայն գրանցվելով՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ընկերությունն արդեն իր պլանների մասին ծանուցմամբ նամակ է ուղարկել ամերիկյան որոշ ԶԼՄ-ների։ Հասանելի կլինի արդյոք ծառայությունն այլ երկրներում, թերթը չի ճշտել։

Apple-ը խոստացել է հրատարակիչների հետ կիսել կոնտենտից ստացված եկամուտները։ Գրանցված օգտատերերը կստանան անսահմանափակ հասանելիություն ծառայության նյութերին։ Գրանցման արժեքը ամսական կարող է կազմել մոտ 10 դոլար, սակայն վերջնական գինը կարող է փոփոխվել՝ գրում է թերթը՝ հղում կատարելով Apple-ի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

Ամերիկյան ԶԼՄ-ները դժգոհ են Apple-ի առաջարկից, թերթերի ղեկավարները նրան անվանել են «նորությունների համար Netflix»։ The New York Times-ը եւ The Washington Post-ը հրաժարվել են տրամադրել իրենց կոնտենտը Apple-ի նորությունների ծառայության համար։ The Wall Street Journal-ը նույնպես դժգոհ է ընկերության նոր առաջարկից, սակայն դեռեւս բանակցություններ է վարում նրանց հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Wi-Fi Alliance-ը ժամանակավորապես սահմանափակել է Huawei-ի անդամությունը
Իրականում դա նշանակում է, որ չինացիները այլեւս չեն կարողանա մասնակցել Wi-Fi-ի նոր ստանդարտների մշակմանը եւ ազդել այդ ոլորտում կայացվող որոշումներին…
Windows-ում նոր խոցելիություններ են հայտնաբերվել
Բոլոր խոցելիությունները, որոնց մասին պատմել է SandboxEscape-ը վերաբերում են զրոյական օրվա սպառնալիքներին...
North’s Focals ակնոցը կրողի աչքերի առաջ ցույց կտա Google Fit-ի տվյալները
North Inc ընկերությունը, որը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր Focals խելացի ակնոցը՝ նախատեսված լրացված իրականության հետ կապ հաստատելու համար, իր արտադրանքի համար ծրագրային ապահովում է թողարկել...
Twitter-ն ընդմիշտ արգելափակել է Թրամփի 2 «հեյթերներին»
Ըստ ընկերության՝ նրանք կեղծ հաշիվներ են օգտագործել…
Microsoft-ի մասնագետները նեյրոցանցին սովորեցրել են խոսել առանց մարդկանց օգնության
Ինչպես եւ մյուս խորը նեյրոցանցերը, այն արհեստական նեյրոններ է պարունակում (մաթեմատիկակական գործառույթներ, որոնք մոտավոր...
Հաջորդ տարի Facebook-ը կթողարկի սեփական կրիպտոարժույթ
Facebook-ի արժույթը կլինի «կայուն արժույթ», դոլարին կապված թվային միավոր…