News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ford-ը ստեղծել է սմարթ-մահճակալի նախատիպը, որը թույլ չի տա մարդուն քնի մեջ զբաղեցնել ուրիշի կեսը՝ հայտնում է HighTech-ը։

Մահճակալը կազմված է շրջանակից, որի մեջ ամրացված է ներքնակը՝ ճնշման հաղորդիչով։ Մահճակալն ավտոմատ կերպով տարածությունը բաժանում է երկու մասի, զուգընկերներից յուրաքանչյուրի համար առանձին։ Երբ նրանցից մեկը քնի մեջ շրջվի եւ անցնի մյուսի սահմանը, հատուկ ժապավենը ձգվելով այնպես կանի, որ նրանք նորից հայտնվեն իրենց տեղում։

Հայտնի չէ, կթողարկի արդյոք Ford-ը նման սարքավորում եւ երբ այն կհայտնվի շուկայում եւ ինչպիսի տեխնիկական առանձնահատկություններ կունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ