News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յամայկայում Super Lotto վիճակախաղի ջեք-փոթի հաղթողը «Ճիչ» ֆիլմից դիմակով է գնացել շահումը ստանալու՝ հայտնում է Americaru-ն։

Հաղթողը ներկայացել է որպես Ա․ Քեմբել։ Նա 1996թ․ «Ճիչ» ֆիլմից խորհրդավոր մարդասպանի դիմակով գնացել է Քինգսթոնի Spanish Court Hotel հյուրանոց, որպեսզի վերցնի շահումի կտրոնը։ Նա նաեւ հագել է երկար վերարկու, տաբատ եւ ձեռնոցներ՝ ինչպես ֆիլմի հերոսը։

Քեմբելը շահել է մոտ 1,2 մլն ամերիկյան դոլար։

Supreme Ventures-ը Super Lotto վիճակախաղն անցկացնում է Կարիբյան ավազանի մի քանի կղզիներում։ Քեմբլը շահումի հետեւից գնացել է հաղթելուց 54 օր հետո։ Ընդհանրապես հաղթողը շահումը կարող է ստանալ 90 օրվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ