News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի պատմաբանները Յորքի համալսարանի արխիվներում գտել են Լիդսից Ջոան միանձնուհու պատմությունը, ով բեմադրել է իր մահը, որպեսզի փախչի վանքից։ «N+1»-ը հայտնում է, որ նա իր գաղտնիքն իմացող մյուս միանձնուհիների հետ խրտվիլակ է պատրաստել, որպեսզի հուղարկավորի իր փոխարեն։ Միանձնուհուն շուտով գտել են, Յորքյան արքեպիսկոպոսը կարգադրել է, որ նա վանք վերադառնա։

Գրառումը, որ նկատել են ծրագրի աշխատակիցները, արվել է 1318 թվականին։ Մելթոնն իր ենթակային գրում է, որ իրեն «աղմկահարույց լուրեր» են հասել, թե քաղաքում հայտնվել է միանձնուհի Ջոանը՝ Լինդսից, ով փախել է Սուրբ Կլիմենտի վանքից։ Գրառման մեջ ներկայացված է միանձնուհու ողջ պատմությունը եւ այն, թե ինչ «ամոթալի ու իր սեռին անհարիր արարք է նա կատարել»։

Ծրագրի ղեկավար Սառա Ռիս Ջոնսը այս պատմությունը նմանեցրել է «Մոնտի Պայտոնի» կոմիքսներին։ Թե ինչով է այն վերջացել, ցավոք, հետազոտողները չգիտեն, քանի որ այլ գրառումներ այդ մասին չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ