News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«20։30-ի դրությամբ բացել ենք երկաթգիծը, քանի որ Լոռու մարզպետը խոստացել է, որ ուրբաթ օրը Ալավերդի կգան կառավարության ներկայացուցիչներ, տեղում կպատասխանեն մեր հարցերին եւ մտահոգություններին»․ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը՝ նշելով, որ ակնկալում են ուրբաթ օրը Ալավերդիում տեսնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քանի որ նա է այդ խնդրով զբաղվել, եւ մարզպետն էլ հավաստիացրել է, որ նա է գալու։

Արմեն Կիրակոսյանն ասաց՝ «խնդիրը բրդում են իրար վրա», եւ իրենք հուսով են, որ այդ օրը կառավարության ներկայացուցիչները, գործարանի ղեկավարությունը եւ նաեւ գրավառու բանկի ներկայացուցիչները կկարողանան ընդհանուր մոտեցում ձեւավորել։ Իսկ եթե այդ այցից հետո էլ գործարանի պարապուրդը շարունակվի, ըստ Կիրակոսյանի, ալավերդցիները ոչ միայ կփակեն Երեւան-Թբիլիսի երկաթգիծը, այլեւ միջպետական ճանապարհը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային պայմանագրերը կնքված են մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը, եւ եթե մինչեւ այդ պղնձաձուլարանի վերագործակման հարցը չլուծվի, կզրկվեն նաեւ  աշխատավարձի այն մի մասից՝ 2/3-րդից, որ ստանում են 2018-ի հոկտեմբերի 19-ից՝ գործարանի աշխատանքի դադարեցումից հետո։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և քաղաքի բնակիչները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը՝ պահանջելով վերագործարկել պղնձաձուլարանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել