News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։

Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը արժևորում է Արևելայն գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված արդյունավետ հարթակ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Եվրոպական միության, այլև ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու համար: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ այն նաև լավ գործիք է Հայաստան կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այն լավ հարթակ կարող է հանդիսանալ Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների ժողովուրդների և հասարակությունների առավել մերձեցման և փոխճանաչելիության մակարդակի բարձրացման համար:

Զրուցակիցների խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հիմնական ուղղություններին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Քվեարկությունն սկսվել է 07.00-ին...
Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Համապատասխան հայտարարությունը նրան ստիպել են անել կուսակիցները, ներառյալ Կառավարության անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ԵՄ...
Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ համաձայնագրով ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-ՔՀԿ քննարկումը
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի...
ԱՄՆ-ը պատրաստ չէ առեւտրային բանակցություններին. ԵՄ
Թրամփն ու ԵՀ նախագահը համաձայնության էին եկել 2018-ին...
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներն ընդհանուր հայացքներ ունեն Եվրոպայի հարցում»...
Սվիտալսկին հիմնական շեշտադրումն արեց ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա. Աշոտյան
Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում...