News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Քանի օր է, ինչ իմ եւ հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հարցը։ Խնդրի մեկնարկից սկսած ահազանգել եմ, որ ՀՀ Կառավարության կողմից գործընթացը կազմակերպվել է մեր երկրի օրենքների կոպիտ ոտնահարմամբ։ Պաշտոնական մեկնաբանությունները որեւէ քննադատության չդիմացան։»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով նոր փաստ, ըստ որի՝ ՀՀ մարդասիրական առաքելությունը Սիրիա կատարվել է օրենքի խախտումով․

«Շարունակելով խնդրի ուսումնասիրությունները՝ այժմ ներկայացնում եմ աղաղակող ապօրինության հերթական փաստը։

Եւ այսպես, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ փորձ էր արվում կատարվածը հիմնավորել նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայով։

Ինչպես տեսնում եք լուսանկարներից, հստակ է, որ սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 16-ին, չունի հետադարձ ուժ (հոդված 4) եւ չի տարածվում 2001 թվականին Սիրիայի հետ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վրա։

Սա եւս մեկ իրավական փաստ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով եւ պաշտոնական լիազորությունների զանցումով։

Շեշտեմ, որ իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը եւ իր քաղաքական թիմը, իսկ ահազանգերս չունեն որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ։»,- գրել է Աշոտյանը՝ կից հրապարակելով հիշյալ կոնվենցիայի պատճենը։

 

 

 

Տպել
Ամենաշատ