News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը:

Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաեւ սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում:

Սակայն Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չի լսել նման խոսակցություն, առավել եւս առաջակություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջակություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որեւէ քաղաքական պաշտոնի, որովհետեւ ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,-նշեց նա՝ հավելելով,- «Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ