News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ նշված հարկային տարում ստացած եկամտի մասին:

Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը, որպես դրամական միջոց, նշված հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1 700 000 ՀՀ դրամ: 2018 թվականի վերջում այդ գումարը նույն չափով պահպանվել է:

2018թ. «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 4 065 639 ՀՀ դրամ:

Վահե Պապոյանը «Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կտրականապես հրաժարվելու եմ որևէ ստորացուցիչ գործընթացի մասնակցելուց. դատավոր Արշակ Վարդանյանը՝ վարչապետին
Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է...
Դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչ 10 զոհի մասին է խոսքը. Միհրան Պողոսյանը՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ վիճաբանեց քաղաքացու հետ
Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին, որովհետեւ էդ ժամանակ, էս բացահայտումները, որ անում էին, հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի բացահայտում…
Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից...
Ինձ ասեք՝ ո՞վ է ժողովուրդը, մարդիկ, որոնք գնացել են աշխատանքի, ժողովուրդ չե՞ն. Գեւորգ Գորգիսյան
Նա դժվարացավ նշել, թե արդյոք դատավորները, որոնք սխալ որոշումներ են կայացրել, պետք է հրաժարական տան...
«Քաղաքացու որոշումը»՝ երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին
Այս իրողությունն անհնար էր կենսագործել առանց կոռուպցիոն եւ ուզուրպատորական այդ խմբերի կամակատար դատավորների…
Դաշնակցությունը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում
ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն…