News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գոլֆի սիմուլյատոր է տեղադրել մի ամբողջ սենյակի չափով։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նշվում է, որ 50 հազար դոլար արժողությամբ համակարգը տեղադրվել է մի երկու շաբաթ առաջ։ Պարբերականի տվյալներով՝ նախագահն ինքն է վճարել այն գնելու համար։

Հավաստվում է, որ նախկինում ԱՄՆ շատ նախագահներ փոփոխություններ մտցրել են Սպիտակ տանը, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած մարզաձեւով կամ հոբբիով, դրա հետ միասին կատարելով նաեւ պետության ղեկավարի պարտականությունները։ Մասնավորապես, Ռիչարդ Նիքսոնի օրոք ստեղծվել է բոուլինգի հատուկ գնդուղի, իսկ Բարաք Օբաման իր նստավայրի թենիսի կորտերը վերածել էր բասկետբոլի հրապարակի, տեղեկացնում է RT-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ