News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական Airbus ավիաընկերությունը հայտարարել է երկու տարուց խոշորագույն A380 ուղեւորատար ինքնաթիռների մատակարարումների դադարեցման մասին: Հինգշաբթի ավիաընկերությունն իր կայքում հաղորդագրության միջոցով հայտնել է, որ պատճառը Emirates ընկերության կողմից այդ ինքնաթիռների պատվերների կրճատումն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Emirates-ը A380-ի պատվերների պորտֆելը 162-ից նվազեցնում է 123-ի: Որպես հետեւանք, ինչպես նաեւ հաշվի առնելով այլ ընկերությունների պատվերների նվազումը, 2021 թվականին Airbus-ը կդադարեցնի A380-ի մատակարարումները», -նշվում է հաղորդագրությունում: Ընդ որում ընկերությունում հավաստիացրել են, որ կապահովեն շահագործող ինքնաթիռների տեխնիկական աջակցությունը:

«Մի մոռացեք, որ А380 ինքնաթիռները դեռ երկար տարիներ օդ կբաարձրանան եւ Airbus-ը, իհարկե, լիակատար աջակցություն կցուցաբերի A380-ի օպերատորներին», - հաղորդագրությունում մեջբերվում է ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Էնդերսի խոսքը:

Airbus A380-ը աշխարհում ամենամեծ  ուղեւորատար ինքնաթիռն է: Նրա առաջին տարբերակը առավելագույնը  կարող էր  տեղավորել 853 մարդ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 575 տոննա է, թեւերի բացվածքը՝ 79.7 մ, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 15.2 հազար կմ, կրեյսերային արագությունը՝ 945կմ/ժ: Օդային հսկան առաջին թռիչքն իրականացրել է 2005 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ