News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ից 12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝

•  Փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

•  Փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 16 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 8-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 60 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 41 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Շաբաթվա ընթացքում տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր մեկ երկրաշարժ, որի հետեւանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել փետրվարի 10-ին հարավային Իրանի տարածքում, Բենդեր Աբաս քաղաքից 64 կմ դեպի արեւմուտք եւ ունեցել է 5.1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով վիրավորվել է 3 մարդ, վնասվել ավելի քան 15 բնակելի տուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ