News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առավոտից սոցիալական ցանցերի օգտատերերը ահազանգում էին Երևանում տրանսպորտի կաթվածահար վիճակի մասին։ Ամենապիկ ժամին աշխատանքի և դասի շտապող քաղաքացիները անակնկալի էին եկել, երբ հասկացել էին, որ մայրաքաղաքում ավտոբուսները չեն աշխատում։ 

Արդյունքում կանգառներում մեծ կուտակումներ էին առաջացել։ Շատերը փորձել էին օգտվել տաքսիներից, որոնք էլ պահանջարկի աճի պայմաններում բարձրացրել էին սակագները։

Քաղաքացիները լուսանկարներ էին տեղադրում սոցցանցերում՝ նկարների վրա «թեգ» անելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին։

«Արդեն 40 րոպե ոչ մի համարի ավտոբուս չկա....... ասում են չի էլ եղել էսօր .... տաքսիները չեն հասցնում ... օնլայններն էլ մինիմալը հանել են 1000... ընդդիմադիրները հելել են ոտի ...մի բան արեք.. հենց նոր տեսա ավտոբուսների ցույց... ավտոբուսի վարորդներին հարցրինք ասեցին որ.....գործադուլ են անում»,– գրել է օգտատարերից մեկը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկած ընկերության տնօրենին հաջողվել էր համոզել վարորդներին ժամը 9–ից քանի ժամով աշխատել՝ խոստանալով հետ վերցնել աշխատանքից ազատվելու դիմումը։ Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ իրենց տեղեկություններով քաղաքապետարանն արդեն տնօրենի նոր թեկնածու ունի, որին իրենք դեմ են։

Տպել
Ամենաշատ