News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության գործունեության արդյունավետությունը կարելի է որոշել նրա ներկայացրած առաջիկա 5 տարվա ծրագրով, որը սահմանադրական փաստաթուղթ է: Փետրվարի 14-ին Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցութհունից պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կան նաեւ Կառավարության գործունեության գնահատման այլ միջոցներ, սակայն սա ամենակարեւոր ցուցանիշներից է:

«Կարող էին պարզապես մեզ զանգահարել, խորհրդակցել եւ մենք ձեզ կհիշեցնեինք, որ կա կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի երկրորդ արձանագրային որոշումը, որտեղ հստակ նշված է, թե ինչպիսին պետք է լինի ծրագիրը, ռազմավարությունը, մարտավարությունը, այլ կարեւոր փաստաթղթերը: Կարելի էր պարզապես բացել, հասկանալ եւ դրանից ելնելով՝ կազմել Կառավարության ծրագիրը», - ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը վստահ է, որ տվյալ փաստաթղթի էությունը հենց նրա թափանցիկության, հստակության, թվերի եւ տվյալների առկայության մեջ է: Ընդ որում նա նկատեց, որ Հայաստանի Կառավարությունը առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիր կազմելիս հաշվի չի առել այս բոլոր հանգամանքները: Նա կառավարության անդամներին կոչ արեց նաեւ չվախենալ կոնկրետությունից եւ պատասխանատվությունից, ինչը թույլ  կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ Կառավարության ծրագիրն ընդհանուր առմամբ չի փայլում կոնկրետությամբ, օրինակ դատական համակարհի մասին հարցը բավական մակերեսային է:

«Եթե մենք ցանկանում են հայկական իրականության մեջ ապահովել դատական համակարգի անկախությունը եւ հպարտանալ, որ այն անկախ է, ապա պետք է հասկանանք մեկ բան՝ որ գեղեցիկ մակերեւույթ առանց խորը անդունդի չի լինում: Սրանք իմ խոսքերը չեն, այլ փիլիսոփա Նիցշեի», -ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ