News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է վստահել Վաշինգտոնի խոստումներին, նշված է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս նրանք հայտարարեցին, որ ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել, եթե ճիշտ են ասում, սա լավ նորություն է»,- ասել է Ռոհանին Սիրիայի հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար Սոչի թռչելուց առաջ, որը տեղի է ունենալու այսօր:

Իրանի նախագահը, միաժամանակ, հավելել է. «Մենք երբեք չենք կարող վստահել ամերիկացիների խոսքին ու խոստումներին»:

Նա նաեւ նշել է, որ Իրանը կարեւորում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչի հետ կապված հայտարարել է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք է վերահսկի Դամասկոսը, իսկ սիրիական հողի առանձին հատվածները չեն կարող գտնվել այլ պետությունների վերահսկողության տակ:

Իրանի նախագահը նաեւ հավելել է, որ քրդերի հետ երկխոսություն պետք է վարի հատկապես Սիրիայի կառավարությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում Հմեյմիմի ռուսական ռազմաբազայի գնդակոծության մասին
Բազայի վրա հարձակվելու փորձ է կատարվել, չնայած մայիսի 18-ին, ժամը 00-ին հայտարավել էր կրակի ամբողջական դադարեցման մասին…
ՌԴ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են Իդլիբի հարցով աշխատանքային խումբ ստեղծել
«Ես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ Իդլիբում իրավիճակը, մեր նախագահ Էրդողանը 2 օր առաջ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ...
Բաշար Ասադը Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ եւ վերակառուցել իրենց տները
Նա նշել է, որ հայերը միշտ եղել են վստահելի, սիրելի եւ աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջխաղացման հարցում...
Սիրիայում հայ երեխա է զոհվել
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սկալբիան...
Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն առայսօր ականազերծել է 25,860 քմ տարածք (ֆոտո)
Վիրաբուժական օգնություն ցուցաբերել 241 մարդու...
Թրամփը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Սիրիայի դեմ
Թրամփը երկարացրել է Սիրիայի պատժամիջոցները...