News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 2 բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն գրություն է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զագվածում գործող` «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղից 08.02.2019թ. կատարված ինկասացմամբ պարզվել է, որ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով թվով 8 թղթադրամներ կեղծված են:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նույն օրը ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1994 եւ 1988թթ.:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւանի՝ 31-ամյա եւ 24-ամյա բնակիչները, կեղծ փողեր ձեռք բերելու եւ իրացնելու նախնական համաձայնությամբ, ձեռք են բերել եւ իրենց մոտ պահել ընդհանուր չորս հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ստանդարտ թողարկման թղթադրամի կատարման եղանակին եւ պաշտպանական հատկանիշներին չհամապատասխանող կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի 9-ին գնացել են Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի մոտ, որտեղից բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, անձնական խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա եւ 24-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ պարզելու կեղծ թղթադրամներ ձեռք բերելու բոլոր հանգամանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ