News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչեւ 10 տարեկան աշակերտների ընդունելություն:

Ընդունելությունը կատարվում է հետեւյալ քայլերով.

1) ընդունելության ձեւի լրացում,

2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,

3) փաստաթղթերի ստուգում,

4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների եւ հոգեբանության վերաբերյալ,

5) հարցազրույց:

Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),

Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),

Մկրտության վկայական,

Առաջադիմության թերթիկ եւ տեղեկանք նախորդ դպրոցից,

Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ

Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաեւ էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),

Միջնորդագիր հոգեւոր հովվի կողմից,

Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:

 Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար

1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,

2. գրել՝ [email protected] էլ.հասցեին:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը եւ ֆեյսբուքյան էջը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ