News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիայում ռազմական հակահետախուզությունը գլխավորող Կլեմենտ Վանդենբորեին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից հօգուտ ռուսական կողմի լրտեսության կասկածանքով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով De Morgen-ին։

Նշվում է, որ պաշտոնից հեռացումը տեղի է ունեցել «գաղտնիության հետ կապված բազմաթիվ միջադեպերից հետո»։ Միեւնույն ժամանակ, այս պահին հայտնի է միայն մեղադրանքի մեկ կոնկրետ փաստի մասին. Վանդենբորեն, իբր, խախտել է գաղտնի փաստաթղթերի ոչնչացման կարգը՝ օգտագործելով սովորական թուղթ կտրող մեքենա։ Այլ մեղադրանքների մանրամասներ չեն նշվում։

Պարբերականը կատարվածը բացատրում է հետախուզական ծառայության եւ հակահետախուզության միջեւ դիմակայությամբ, ինչպես նաեւ չի բացառում երիտասարդ աշխատակիցների՝ ծառայության մեջ վեր բարձրանալու ցանկությունը։ Վանդենբորեն ժխտում է բոլոր մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ