News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում առգրավել են կոնֆետների խմբաքանակ, որոնք թմրանյութ էին պարունակում եւ «ակնհայտորեն նախատեսված» էին երեխաներին վաճառելու համար, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով BBC News-ին։

Վտանգավոր կոնֆետները հայտնաբերվել են անգլիական Քենթ կոմսությունում։ Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, իրավապահները փետրվարի 12-ի երեկոյան կանգնեցրել են կասկածելի ավտոմեքենան Գրեյվզենդ քաղաքում։ Խուզարկության ժամանակ գտել են մի պայուսակ՝ մարմելադի փաթեթներով լի։ Գունավոր կոնֆետները պարունակել են թմրանյութեր, իսկ դրանց փաթեթավորումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ սպառողները պետք է լինեին երեխաները, նշել են ոստիկանությունում։

Իրավապահները կալանել են մոտ 20 տարեկան մի տղամարդու։ Նրան կասկածում են վաճառելու նպատակով «Ա» դասի թմրանյութեր պահելու մեջ։ Բացի այդ, նրան մեղսագրվում է մեքենան արգելված նյութեր օգտագործած վիճակում վարելու մեղք։ Երիտասարդին քննության ընթացքում ազատ են արձակել։

Մեծ Բրիտանիայում «Ա» դասի թմրանյութերին են պատկանում կրեկը, կոկաինը, էքստազին, հերոինը, ԼՍԴ-ն, մետադոնը, մետամֆետամինը եւ հալյուցինածին սնկերը։

2018 թվականի նոյեմբերին տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ում հնգամյա տղան հայտնվել էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ Հելոուինի ժամանակ հարեւանների տներից որպես հյուրասիրություն քաղցրավենիք էր հավաքել։ Երեխան պատմել էր, որ իրեն վատ է զգացել, երբ կերել է ստացած հյուրասիրություններից մեկը՝ մարմելադե ատամիկները։ Բժիշկները նրա մեզի մեջ մետամֆետամին էին հայտնաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ