News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Audi ընկերությունը ցույց է տվել նոր կոմպակտ էլեկտրական ամենագնաց Q4 e-tron-ի աշխատանքային էսքիզները: Կոնցեպտի պրեմիերան տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում, որն անցկացվելու է այս տարվա մարտի 7-17-ին, իսկ սերիական տարբերակի դեբյուտը նախատեսված է 2020-ի վերջին-2021-ի սկզբին:

Քրոսովերի արտաքին տեսքը համապատասխանում է մակնիշի ներկայիս ֆիրմային ոճին: Օրինակ՝ առջեւի հատվածը մեծապես հիշեցնում է ֆլագմանային Q8-ը: Էլեկտրաքարը նույնպիսի ութանկյուն կեղծ ռադիատորային վանդակաճաղ ունի՝ շրջանակված ծավալուն օդհավաքիչով, եւ նեղ լուսադիոդային լուսարձակներ՝ խորշերի բազմաթիվ հատվածներով: e-tron գրառումը բամփերի ստորին հատվածում է, որը Audi-ի էլեկտրական կոնցեպտների տարբերակիչ գիծն է. նույն կերպ է PB18 e-tron-ի եւ e-tron GT-ի դեպքում, փոխանցում է Motor-ը: 

Արտադրողը դեռեւս տեղեկություններ չի հայտնում ուժային սարքի մասին: Հնարավոր է, որ Q4 e-tron-ին հարմարեցնեն սերիական e-tron-ի էլեկտրահաղորդակը, որը կազմված է ընդհանուր 360 ձ.ու. հզորությամբ եւ պտտման 561 Նմ երկու էլեկտրաշարժիչից: Նոր քրոսովերի մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը կկազմի 400 կիլոմետրից ոչ պակաս՝ ըստ WLTP ցիկլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ