News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: 

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում յուրացումներ կատարվելու վերաբերյալ:

Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ նշված համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2019 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են առանձանպես խոշոր չափի՝ մոտ 3.208.680 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ անձինք 2017 թվականի սեպտեմբերի 11-ից մինչ օրս յուրացրել են համայնքապետարանի հավաքարար հրամանագրված անձի անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված 1.430.000 ՀՀ դրամ գումարը:

Ըստ ստացված փաստական տվյալների՝ 2017-2018թթ. ընթացքում յուրացվել է 17 անձի որպես օգնություն տրամադրելու համար համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր 820.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ պարզվել է, որ Ուշի համայնքի բարեկարգման համար շինանյութ ձեռք բերելու պատրվակով, 2017 թվականի նոյեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջեից դուրս է գրվել մոտ 958.000 ՀՀ դրամ գումար եւ յուրացման եղանակով հափշտակվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ