News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Տարբեր հարցազրույցներում իշխող ուժի պատգամավորները հայտարարում են, թե սա կառավարության ծրագիրն է, մենք գիտենք ոնց անենք, ինչ անենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ասում եմ՝ հարգելի գործընկերներ, ճիշտ մշակույթն այն էր, որ դուք նախքան ծրագիրը ԱԺ բերելը խմբակցությունների հետ քննարկումներ ունենայիք, բայց դուք հանդիպում ունեցաք միայն ձեր խմբակցության հետ:

Հիմա ծրագիրը եկել է խորհրդարան եւ չկա ընթացակարգ առաջարկներ տալու եւ դրանք ընդունելու: Մեկ էլ երեկ հայտարարվում է, թե առաջարկներ տվեք քննարկելու, ինչի եք նեղանում, բորբոքվում»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ երեկ «Իմ քայլի» ներկայացուցիչներից մեկը (խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին է-խմբ) ասում է՝ եթե Էդմոն Մարուքյանին դուր են գալիս Հովիկ Աբրահամյանի ժամանակները, էն ժամանակ, որ եկել քննարկել են, հիմա տենց չի լինելու:

«Ժողովուրդ ջան, մի արեք տենց, էլի: Դա նույնն է, որ ես Փաշինյանին մեղադրեմ Նոր տարուն ԿԲ-ի բանկետին մասնակցելուն, որովհետեւ Սերժ Սարգսյանն իրենից առաջ մասնակցում էր: Այսինքն, եթե մեկը մի բան արել է, մյուսը չպետք է անի: Էս ի՞նչ վիճակ է: Անլրջացնում են բոլոր քաղաքական պրոցեսները, մինչդեռ էդ քննարկման ժամանակ կլիներ շանս տալ առաջարկներ եւ կառավարությունն կունենար շանս դա ընդունելու: Էսօր չունի էդ շանսը»,-հայտարարեց Մարուքյանը:

Տպել
Ամենաշատ